Վիճակագրական կոմիտեն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների իջեցում է արձանագրել: Էժանացել են հատկապես սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները, իսկ ահա ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, տրանսպորտը, ռեստորանային ծառայությունները թանկացել են: Գլխավոր դրամատան ներկայացուցչի խոսքով՝ գնանկման պատճառներից մեկը Կենտրոնական բանկի կոշտ դրամավարկային քաղաքականությունն է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան