ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 12-ին ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշված է գրառման մեջ: