Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները քննադատել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը կարող է չպաշտպանել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք բավականաչափ ծախսեր չեն անում ռուսական հնարավոր ներխուժումից պաշտպանության համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել է, որ ցանկացած հայտարարություն, թե դաշնակիցները միմյանց չեն պաշտպանի, խաթարում է դաշինքի, ներառյալ ԱՄՆ-ի անվտանգությունը, և մեծ ռիսկի է ենթարկում ամերիկացի և եվրոպացի զինծառայողներին»:
Լեհաստանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով թեմային, նշել է, որ ՆԱՏՕ-ի «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսը հստակ պարտավորություն է: Դաշնակից երկրների վստահությունը խաթարելը նշանակում է թուլացնել ամբողջ ՆԱՏՕ-ն»,- գրել է նա X-ի իր էջում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգում գրել է՝ «Մեկը բոլորի համար և բոլորը՝ մեկի»:
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության մասին անխոհեմ հայտարարությունները ծառայում են միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահերին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: