ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ջոն Քիրբին առաջխաղացում և ընդլայնված պաշտոն է ստանում Սպիտակ տանը, կիրակի Reuters-ին հայտնել է պաշտոնական աղբյուրը:
Քիրբին, որը վերջին տարիներին աշխատել է ինչպես Պենտագոնի, այնպես էլ պետքարտուղարության մամուլի գլխավոր քարտուղար, կստանա նոր կոչում՝ Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական, և օգնականի տեղակալից կդառնա նախագահի օգնական:
Աղբյուրի համաձայն՝ նա պատասխանատու է լինելու տարբեր գերատեսչությունների միջև ազգային անվտանգության շահերից ելնելով հաղորդակցությունների համակարգման համար: