Ֆինլանդիայի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Ստուբը, գրում է Euronews-ը։ Փետրվարի 11-ին կայացած ընտրության երկրորդ փուլում երկրի նախկին վարչապետը հաղթել է նախկին արտգործնախարար Պեկկա Հաավիստոյին՝ ստանալով ձայների 51,6%-ը։
Ֆիննական լրատվամիջոցները նշում են, որ նախագահի ընտրության երկրորդ փուլն «ամենալարվածն էր երկրի պատմության մեջ»։
55-ամյա Ստուբը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության, Եվրամիության ընդլայնման և Ուկրաինային տնտեսական ու ռազմական օգնություն տրամադրելու կողմնակից է:
Հաղթելուց հետո նա ասել է, որ չի տեսնում «քաղաքական երկխոսության» հնարավորություն նախագահ Պուտինի հետ, «քանի դեռ Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ»:
Ֆինլանդիայի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով։