Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից:
Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-ից ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների ազդման գոտում հաշվառված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներին:
Տեղեկացվում է նաև, որ 2024 թ. փետրվարի 26-ից վերը նշված իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի նաև տեսանկարահանման սարքերով: