Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախորդ տարի տեղադրված 75 նստարանները չեն համապատասխանում Երևանի քաղաքապետարանի ներկայացրած պահանջներին: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել` դրանք վերականգնելու կամ փոխարինելու համար, նշել` պատասխանատվությունը դրվում է մատակարարի վրա:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան