Փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ավանեսովի փողոցում հնչում են կրակոցներ: Նշված վայր բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ նույն փողոցի 48-ամյա բնակիչը իր մոտ պահվող «Էկոլ մաժող» տեսակի մեկնարկային ատրճանակով 5 կրակոց է արձակել օդ: Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակը:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: