Վերջին շրջանում հանքարդյունաբերությամբ զբաղվող երկու ընկերություն իրենց բաժնեմասերից որոշ հատված նվիրաբերեցին պետությանը, նման ցանկություն հայտնեց նաև հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկը:
Այս գործընթացը քննարկում են ոչ միայն փորձագետները, այլև դառնում է քաղաքական շահարկումների առիթ:
Հարցին խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև վարչապետը, պնդել՝ ընկերություններն իրենք են ցանկանում բաժնեմաս նվիրաբերել, Կառավարությունը չի միջամտում:
Ֆինանսների նախարարությունից էլ հայտնել էին, որ աշխատում են Արժույթի միջազգային հիմնադրամի գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե մասնավոր բիզնեսում ինչ մասնակցություն պետք է ունենա պետությունը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: