ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են՝ փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։