Փետրվարի 11-ին՝ ժամը 15։37-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկում (մոտ 50 քմ) և հարակից խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և հարակից խորդանոցի ծածկը: