«Նախորդ տարի Արցախի վրա հարձակվելու հրաման տալով՝ Ալիևը խախտել է միջազգային իրավունքը. նա մինչ օրս լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120000 հայերի վտարմանն իրենց պատմական հայրենիքից, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի էր»,- այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար: Ահա թե ինչու ես առաջամարտիկ դեմոկրատն եմ, որ առաջ է մղում Հայաստանի պաշտպանության ակտը, որը կդադարեցնի ԱՄՆ-ի հետագա ամբողջ օգնությունն Ադրբեջանին անվտանգային ոլորտում և կպահանջի ապացույցներ, որ նրանք կարող են հուսալի կողմ լինել խաղաղ բանակցություններում»,- նշել է Փալոնը:
Միջազգային նորությունները` Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում: