ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն ռազմական արտադրությունը, այդ թվում՝ Ռուսաստանին զսպելու համար՝ Welt am Sonntag թերթի հետ զրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում։ Բայց մենք պետք է պատրաստվենք առճակատման, որը կարող է տասնամյակներ տևել»,- նշել է Ենս Ստոլտենբերգը:
Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, ոչ մի երաշխիք չկա, որ այլ երկրներ չեն հայտնվի Մոսկվայի թիրախում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ի ռազմական ներուժում:
«Մենք պետք է ավելի արագ վերականգնենք և ընդլայնենք մեր արդյունաբերական բազան, որպեսզի կարողանանք ավելացնել մատակարարումներն Ուկրաինա և համալրել սեփական պաշարները»,- ասել է Ստոլտենբերգը: