Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարի 18 տոկոսով նվազել է նպաստառուների թիվը, ինչը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացման, այլև առավել թիրախային աշխատանքով։ Նշվել է նաև, որ իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48.614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ Թեժ գծին ստացվել է ավելի քան 1 մլն զանգ, որը եռակի ավելի 2022-ի ցուցանիշից։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան