Փետրվարի 10-ին Աշտարակ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին ասված է կուսակցության Ֆեյսբուքի էջում։
«Նիստին մասնակցել են կուսակցության Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին»,- նշված է գրառման մեջ։