ԱՄՆ Սենատը քվեարկել է Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնության շուրջ քննարկումները շարունակելու օգտին: «Կողմ» է արտահայտվել 64 սենատոր։
Նշվում է, որ վերանայված փաստաթղթից դուրս է մնացել ԱՄՆ սահմանների անվտանգության ֆինանսավորման հարցը, իսկ Ուկրաինային, Իսրայելին և ազգային անվտանգության այլ առաջնահերթություններին առաջարկվել է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար:
Սենատն ավելի վաղ մերժել էր օրինագիծը, որը միավորել էր սահմանների պաշտպանության, Ուկրաինային ու Իսրայելին օգնության հատկացման հարցերը: Ընդհանուր առմամբ, օրինագծով առաջարկվում էր 118 միլիարդ դոլար հատկացնել, որից 60 միլիարդը՝ Կիևին աջակցելու համար, 20 միլիարդը՝ Մեքսիկայի հետ սահմանի պաշտպանության համար։