ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրություններից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընկերության գործունեությունը թույլատրելու որոշում է կայացվել: Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Խորենացու 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փետրվարի 1-ից փակ է, քանի որ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին՝ կասեցման որոշումը կայացվել է դեռ հունվարի 23-ին: