1999-ից երեք անգամ Էրեբունի համայնքի ղեկավար վերընտրված Մհեր Սեդրակյանն իր ղեկավարման տարիներին ապօրինի որոշումներով զավթել է Վարդավառի զբոսայգու որոշ հատված, որտեղ կառուցվել է նաև նրա առանձնատունը: Արդեն 2009-ին, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշմամբ, փոքրացրել են այգու տարածքը՝ հատակագծից դուրս թողնելով օտարման ոչ ենթակա հատվածը:
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել օտարված տարածքը, որտեղ այժմ 5 ինքնակամ է կառուցված:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: