Հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում կալանավորված հայերի և նրանց հարազատների միջև 2023 թվականին փոխանակվել են 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր, տեղեկացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Մենք պարբերաբար այցելում ենք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ», - գրված է Կոմիտեի X-ի էջում։