ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հեշտությամբ հաղթանակ է տարել Նևադայում կուսակցության կողմնակիցների հավաքներում, շարունակելով շարժվել դեպի հանրապետականների կողմից նախագահի թեկնածուի պաշտոնական առաջադրումը: Թրամփը ստացել է ձայների 98%-ը, հայտնում է Associated Press-ը։
Հաղթանակը Թրամփին տալիս է նահանգի 26 պատվիրակի աջակցությունը կուսակցության համագումարում, որի ժամանակ ընտրելու են նախագահի հանրապետական թեկնածուին։ Նևադայում Թրամփի մրցակիցը գործարար Ռայան Բինքլին էր։
Նախկին նախագահի գլխավոր մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հրաժարվել էր մասնակցել այդ նահանգի հավաքներին: Նա ավելի մեծ նշանակություն է տալիս Հարավային Կարոլինային, որտեղ նահանգապետ է եղել: Նախագահի թեկնածուի հանրապետական ներկուսակցական ընտրություններն այդ նահանգում կանցկացվեն փետրվարի 24-ին: