Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և ռազմաօդային ուժերն արդեն ընդունել է դրանք:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն էլ երկրի ղեկավարին տեղեկացրել են ԱԹՍ-ների ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։ Նշվել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները զինվորականների պատրաստման համար։ Ըստ աղբյուրների՝ ակադեմիան հագեցած է բոլոր տեսակի անհրաժեշտ տեխնոլոգիաներով և ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներով:
Ալիևը որդու՝ Հեյդարի հետ այցելել է Ադրբեջանի նոր ռազմական օբյեկտի անօդաչու թռչող սարքերի թռիչքուղի: Akıncı հարվածող անօդաչու թռչող սարքի թռիչքը դիտելուց հետո Ալիևը գնացել է կառավարման կենտրոն։