Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են անցկացրել՝ յուրաքանչյուր կողմից տուն վերադարձնելով 100 զինծառայողի, հայտնում է Euronews-ը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ վերադարձած ուկրաինացիների մեծամասնությունը պաշտպանել է Մարիուպոլը և «Ազովստալ» մետալուրգիական գործարանը՝ հավելելով, որ մինչ օրս ռուսական գերությունից ազատվել է 3135 ուկրաինացի։
Ազատ արձակված ռուս զինվորականները տեղափոխվել են Մոսկվա՝ «բուժհաստատություններում բուժվելու և վերականգնվելու համար»։ Որպես միջնորդ կրկին հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Լրատվական գործակալությունը նշում է, որ փոխանակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռուսաստանը շարունակում էր հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումներն Ուկրաինայի վրա: