Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ կտրականապես մերժել է ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը: Նա հայտարարել է, որ Իսրայելը հավատարիմ է զինված խմբավորման նկատմամբ «լիակատար հաղթանակին» և խոստացել է «ամբողջության զինաթափել Գազայի հատվածը»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետը հրաժարվել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջարկած եռափուլ հրադադարի ծրագրից՝ պաղեստինյան զինված խմբավորման պահանջները համարելով «զառանցանք»:
Իսրայելի վարչապետը զինվորականներին հրամայել է նախապատրաստել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից խաղաղ բնակչության տարհանման և ՀԱՄԱՍ շարժման մնացած չորս գումարտակների ոչնչացման ծրագիրը: