Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահի ընտրության քվեների 100 տոկոսի հաշվարկի արդյունքները: Ըստ հանձնաժողովի՝ Իլհամ Ալիևը ստացել է ընտրողների ձայների 92.12%-ը: Ընտրության մասնակցությունը եղել է 76,73%:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը և Խորհրդարանական վեհաժողովը փետրվարի 8-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ նախագահի արտահերթ ընտրությունը եղել է ոչ մրցակցային, ընտրողները չեն ունեցել իրական այլընտրանք, բացի այդ արձանագրվել են թերություններ քվեարկության գաղտնիության, կրկնաքվեարկության և քվեաթերթիկների լցոնման դեպքերի, ինչպես նաև ընտրական ցուցակների հետ կապված:
Հեղինակ՝ Գոհար Սահակյան