2023-ին հաստատվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կառուցվածքն ու կանոնադրությունը։ Վարչապետին զեկուցվել է կառույցի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը։ 63 տարածքային անձնագրային բաժիններն օպտիմալացման արդյունքում կդառնան 47: Նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընդունման ծառայություններ: Ի դեպ, վերջին երկու տարում քաղաքացիություն ստանալու դիմումները աճել են, դադարեցման դիմումները՝ նվազել:
Մանրամասները՝ տեսանյութում: