Ադրբեջանը Թուրքիայից Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերել և ներդրել ռազմաօդային ուժերում: Դրանց թռիչքին այսօր հետևել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը նրան տեղեկացրել են ԱԹՍ-ների ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։ Նշվել է՝ ակադեմիայում զինծառայողների պատրաստման համար ստեղծվել են բոլոր պայմանները։
Մանրամասները՝ տեսանյութում: