Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023թ. գործունեության տարեկան հաշվետվությունում ներկայացված են ջրային ռեսուրսների օգտագործման եվ պահպանության ոլորտի ուսումնասիրությունները:
Հայտնաբերվել է 161 իրավախախտման դեպք, վարչական տույժի են ենթարկվել 112 տնտեսվարող, բյուջե է մուտքագրվել 45.850.000 դրամ տուգանք: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 1.638.276.029 դրամ:
Տեսչական մարմինը ապօրինի ջրօգտագործման հետևանքով կասեցրել է 33 տնտեսվարողի գործունեություն:
ԲԸՏՄ-ն արձանագրված 161 խախտումները ներկայացրել է ըստ ուղղությունների՝
-
39 ձկնաբուծություն.
-
16 ջրօգտագործողների ընկերություն.
-
14 ՏԻՄ գործունեություն.
-
10 արտադրություն.
-
6 էլեկտրաէներգիայի արտադրություն.
-
76 այլ: