Հյուսիսային Կորեան կարող է օկուպացնել Հարավային Կորեայի տարածքը արտակարգ իրավիճակի դեպքում։ Այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 76-ամյակի կապակցությամբ։
2023 թվականին կայացած կուսակցության հանդիպման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը միջկորեական կապերը սահմանել է որպես «միմյանց նկատմամբ թշնամական երկու պետությունների հարաբերություններ»։
Նա խոստացել է «ճնշել» Հարավային Կորեայի ողջ տարածքը չնախատեսված հանգամանքների դեպքում։ Փհենյանը նաև որոշել է լուծարել միջկորեական հարցերով գերատեսչությունները, ինչպիսիք են Հայրենիքի խաղաղ վերամիավորման ազգային կոմիտեն և երկու գործակալությունները, որոնք պատասխանատու են ազգային տնտեսական համագործակցության և դեպի Կիմգանգ լեռ շրջագայություններ կազմակերպելու համար:
2024 թվականի հունվարին Կիմ Չեն Ընը անհնար է համարել Հարավային Կորեայի հետ վերամիավորումը։ Նա հանձնարարել է Հյուսիսային Կորեայի Սահմանադրությունից հանել երկու երկրի հնարավոր միավորման մասին բառերը և հարևան հանրապետությունն անվանել «թիվ մեկ թշնամական պետություն» ու «մշտական գլխավոր թշնամի»։