ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական հարաբերություններն էլ ավելի կամրանան և զարգացում կապրեն իր պաշտոնավարման ընթացքում»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին վստահության քվե է տվել նոր կառավարությանը՝ նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։