Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացառել է Մոսկվայի հարձակումը Լեհաստանի վրա: ՌԴ նախագահը դա հնարավոր է համարել միայն Վարշավայի հարձակումը հետ մղելու անհրաժեշտության դեպքում։ Այդ մասին Պուտինն ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է թղթակցի սոցցանցային էջերում և Կրեմլի կայքում։
«Միայն մեկ դեպքում՝ եթե Լեհաստանից հարձակում լինի Ռուսաստանի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք շահեր չունենք ոչ Լեհաստանում, ոչ Լատվիայում, ոչ մի տեղ։ Դա մեզ ինչո՞ւ է պետք»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վարշավայի ագրեսիվ քաղաքականությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում և Մինսկում։