Փետրվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ ՔՊ-ից հայտնում են, որ վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել Կուսակցության զարգացման ռազմավարությունը և պատասխանել նրանց հարցերին։