Միջազգային քրեական դատարանում պաշտոնական արարողությամբ ազդարարավել է Հայաստանի անդամակցությունն այս հեղինակավոր ատյանին: Մեր երկիրը դառնում է Հռոմի ստատուտին միացած 124-րդ երկիրը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար և համոզմունք հայտնել, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի` կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում խաղաղության ուղենիշ։
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: