ԱՄՆ-ը հարված է հասցրել Բաղդադին, որի հետևանքով սպանվել է «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարը: ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության համաձայն՝ վերջինս պատասխանատու է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի վրա հարձակումների անմիջական պլանավորման և մասնակցության համար: Քաղաքացիական բնակչության շրջանում վնասի կամ զոհերի մասին տվյալներ չկան:
«Միացյալ Նահանգները շարունակելու է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեր ժողովրդի պաշտպանության համար։ Մենք առանց վարանելու պատասխանատվության կենթարկենք բոլոր նրանց, ովքեր սպառնում են մեր ուժերի անվտանգությանը»,- հայտարարել են հրամանատարությունից:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ հարվածի հետևանքով սպանվածը Վիսամ Մուհամեդ Սաբեր Ալ-Սաեդին է, որը հայտնի է նաև որպես Աբու Բաքըր Ալ-Սաադի: