Կառավարությունը երկարաձգել է ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորումը՝ ավելի բարձր՝ 12 տոկոսային կետով: Վարչապետ Փաշինյանն այսօր խոսել է չարաշահումներից, հիշեցրել, որ եղել է այս ծրագրով ֆինանսավորումից օգտվելու դեպք, բայց այգի չի հիմնվել, կա հարուցված գործ:
Անդրադարձ է եղել նաև Կոտայքի նախկին մարզպետի որդուց վերցված հողամասին, որը կհանձնվի Պետգույքի կոմիտեին: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ միջուկային և ճառագայթային անվտանգության վարչությունների թափուր հաստիքները կհամալրվեն, մասնագետները կստանան հավելավճարներ: