ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փետրվարի 8-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն:
Ամփոփվել են 2023 թ. 12 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Բացման խոսքով հանդես է եկել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում վարչության և ենթակա ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-ծառայողական գործունեության աշխատանքների արդյունքները:
Նա անդրադարձել է ստորաբաժանումների կողմից իրականացված ինչպես թվային, այնպես էլ օպերատիվ և ծառայողական աշխատանքներին:
Անդրադարձ է եղել նաև արձանագրված թերություններին: Նշվել է, որ չնայած վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները, ընդհանուր առմամբ, դրական են, այնուամենայնիվ, առկա թերացումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ պետք իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք:
Խորհրդակցության ընթացքում եղել են քննարկումներ, վերլուծվել խնդիրների արագ լուծման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ Քրեական ոստիկանության ձևավորմանն ու կադրային համալրումներին:
Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ինչպես առանձին դեպքերով, այնպես էլ ընդհանուր աշխատանքների վերաբերյալ: