ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կայացրած` 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը Երևանին շնորհելու որոշմանը:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհուրդը միաձայն հաստատել է Հայաստանի թեկնածությունը 2027թ. ՀՀ-ում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը:
Մեծ պատիվ է Հայաստանի համար ընտրվել՝ որպես այս հեղինակավոր սպորտային ու մշակութային միջոցառումը հյուրընկալող երկիր»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: