Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, որը նախատեսված էր փետրվարին, կհետաձգվի ՌԴ-ում նախագահի ընտրության պատճառով: Հանդիպումը նախատեսվում է հետաձգել մինչև գարնան երկրորդ կես: Այդ մասին հայտնել է Риа Новости-ն՝ վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրը:
Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այցի հստակ ժամկետ դեռևս չի որոշվել: Նրա խոսքով՝ այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:
«Հենց ժամկետները համաձայնեցվեն՝ հաշվի առնելով և՛ մեր ընտրական շրջանը, և՛ Թուրքիայի նախագահի աշխատանքային գրաֆիկը, մենք մեր գործընկերների հետ համատեղ կհայտարարենք դրա մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Հեղինակ՝ Գոհար Սահակյան