Ազգային ժողովը 69 կողմ ձայներով ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Կարեն Թումանյանին: Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ԲԴԽ անդամն ԱԺ կողմից ընտրվելուց անմիջապես հետո երդվեց պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրական օրենքին համապատասխան, ապահովել իրավունքի գերակայությունը՝ երաշխավորելով դատարանի և դատավորի անկախությունը: