Ազգային ժողովը փետրվարի 8-ի նիստին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար հաստատեց Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը:
107 պատգամավորից 69-ն են մասնակցել քվեարկությանը և կողմ են քվեարկել:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: