ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների պատրաստած օրինագիծը՝ Իսրայելին 17,6 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այն չի ներառում օգնություն Ուկրաինայի, ինչպես նաև Մեքսիկայի հետ սահմանի պաշտպանության համար։
Լրատվամիջոցները նշել են, որ դեմոկրատները ճնշող մեծամասնությամբ դեմ են քվեարկել օրինագծին՝ «պաշտպանելով Սենատի իրենց գործընկերներին, որոնք պայքարում են արտաքին օգնության ավելի լայն փաթեթի համար»։ Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը մտադիր է Իսրայելի օգնության մասին հանրապետական օրինագիծը քննարկել նաև հաջորդ նիստում։
Ավելի վաղ Սպիտակ տունը քննադատել էր հանրապետականների նախաձեռնությունը` նախազգուշացնելով, որ նախագահ Ջո Բայդենը վետո կկիրառի այդ օրինագծի նկատմամբ եթե Կոնգրեսն այն ընդունի:
Մանրամասները՝ ռեպորտաժում: