Թթվասերը չի կարող պարունակել բուսական յուղ, իսկ դրա առկայության մասին մակնշում չանելը համարվում է անբարեխիղճ մրցակցություն: Այս պրակտիկայից չեն հրաժարվում տեղական որոշ արտադրողներ: Ցածրարժեք մթերքը բարձր գնով վաճառելու համար «Աշտարակ կաթ»-ը տուգանվել է 14 մլն դրամով, այնուհետև ընկերությունը տուգանքի որոշումը վիճարկել է ու տանուլ տվել դատարանում:
Մանրամասները` Վրույր Մկրտչյանի ռեպորտաժում: