«Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և դպրոցներում պետք է անցնեն «Հայաստանի պատմությունը»,- հայտարարել է նախարար Անդրեասյանը` անդրադառնալով Հայոց պատմություն առարկայի անվանափոխության նախաձեռնությանը: Նախարարը նաև ընդգծել է՝ բովանդակությունը նույնն է,, անկախ անվանումից, անհիմն համարել դիտարկումը, թե առարկայից դուրս է մնում մեր պատմության մի մասը: Առարկայի անվանափոխությունը խորհրդարանում վերածվել է բանավեճի:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: