Ադրբեջանում կայացած նախագահական ընտրության արդյունքում Իլհամ Ալիևն առաջատար է` ձայների 92.1 տոկոսով: Այդ մասին հայտնել են Ադրբեջանի ԿԸՀ-ից` քվեաթերթիկների 55 տոկոսի ամփոփման արդյունքում:
Իլհամ Ալիևին արդեն շնորհավորանքներ է ստանում։ Նրան շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքիայի, Իրաքի, Ուզբեկստանի, Բելառուսի նախագահները, Հունգարիայի վարչապետը և այլ գործիչներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական նամակում նշել է, որ Ադրբեջանի նախագահը վերընտրմամբ հնարավոր կլինի հասնել «կայունության, որի կարիքը տարածաշրջանն ունի արդեն երկար տարիներ»: Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի հետ Ադրբեջանի քննարկումները կավարտվեն խաղաղության պայմանագրի կնքմամբ: