ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Եգիպտոսում է: Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համակարգել իր գործողությունները Եգիպտոսի հետ՝ կանխելու Գազայի հատվածում հակամարտության տարածումը։ Կողմերն անդրադարձել են նաև Գազայում հրադադարի հասնելու ջանքերին, պատանդների փոխանակման մասին համաձայնագրին և մարդասիրական օգնության տրամադրման խնդրին։ Տարածաշրջան այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում հանդիպել էր թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ: Սա Էնթոնի Բլինքենի հինգերորդ այցն է տարածաշրջան՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո: Պետքարտուղարն իր շրջագայության ընթացքում նախատեսում է այցելել նաև Կատար, Իսրայել և Արևմտյան ափ:
Միջազգային նորությունները` Մերի Ներսիսյանի տեսաշարում: