ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ։ Նա նշել է, որ այդ թեման քննարկվում է բոլոր մակարդակների հանդիպումներում։
«Մենք ուրախ ենք, որ Երևանն ու Բաքուն այժմ շարժվում են այս ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք մտադիր են հասնել լիակատար խաղաղության»,- ասել է Լեբեդևը։ ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հարավային Կովկասում լարվածության նվազեցմանն ու խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերին լիովին աջակցում են Համագործակցության բոլոր անդամները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է Բաքվի և Երևանի համաձայնությունը։