Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 31-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել. Գեղակերտ գյուղի մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց, ունի նաև զենք-զինամթերք։
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ 48-ամյա տղամարդը խոստովանեց, որ ունի մարիխուանա, իսկ իրավապաների աչքից չվրիպեց ինքնաձիգի նմանվող առարկան։
Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող 9,83 գրամ զանգված, նաև ինքնաձիգ, ինչի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ այն բերել է Լեռնային Ղարաբաղից։
Հաջորդ տեղեկությունը Վաղարշապատի քրեական հետախույզները ստացան փետրվարի 2-ին՝ այս անգամ Մրգաստան գյուղի 40-ամյա մի բնակչի վերաբերյալ։
Ստուգայցի ժամանակ տեղեկությունը հաստատվեց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մրգաշատցին ներկայացրել է 300 գրամ մարխուանայի նմանվող զանգված։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։