Նիստերին և քվեարկությանը չմասնակցելու համար Երևանի ավագանու որոշմամբ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի ու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: «Մայր Հայաստանից» ևս 2 անդամի՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու հարցը ևս օրակարգում էր, սակայն անհրաժեշտ կողմ ձայներ չեղան: Ավագանու այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ կարմիր գծերում կայանումը կիրակի օրերին կլինի անվճար:
Մանրամասները՝ ռեպորտաժում: