Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի պաշտոնակցին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» առանցքային կետերը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի սկզբունքային և միանշանակ դիրքորոշումը վերջնական խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է։ Կատալին Նովակը Հայաստան - Հունգարիա հարաբերություններում հեռանկարային է համարում Երևանում այդ երկրի հյուպատոսության բացումը և վստահ է, որ այն ճանապարհ կհարթի վիզաների ազատականացման համար:
Մանրամասները՝ տեսանյութում: