ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ նախնական քվեարկության արդյունքների, հաղթել է Նևադայում կայացած նախագահական փրայմերիզում, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալով՝ նախագահը ստացել է ձայների 89,3%-ը։
CNN-ը կանխատեսում է, որ Նևադայում տարած հաղթանակի շնորհիվ Բայդենը կստանա 36 պատվիրակի աջակցությունը Դեմոկրատական կուսակցության համագումարում, որի ժամանակ պաշտոնապես կառաջադրվի կուսակցության նախագահի թեկնածուն։
«Ոչ մի թեկնածուի» օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 5 տոկոսը։ Գրող Մարիաննա Ուիլյամսոնը ստացել է ձայների 2,9%-ը։
Կոնգրեսական Դին Ֆիլիպսը շատ ուշ է մտել մրցապայքարի մեջ, ուստի չի հայտնվել Նևադայի քվեաթերթիկում:
Հարավային Կարոլինայի նախնական ընտրություններում, որի արդյունքները հրապարակվել են փետրվարի 4-ին, Բայդենը ստացել էր ձայների 96%-ը։
Դեմոկրատների հաջորդ փրայմերիզը կանցկացվի փետրվարի 27-ին՝ Միչիգանում։