Մեր բանակցություններում և շփումներում մշտապես գերիների, պահվող անձանց խնդիրն օրակարգում է, և մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՂ ռազմական ղեկավարության մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին:
«Սա շատ զգայուն հարց է, նաև շատ երկար ժամանակ մենք գերիների վերադարձ չունեինք, բայց ստացվեց այնպես, որ 2023-ի դեկտեմբերին մեզ հաջողվեց 32 գերեվարված մեր եղբայրներին վերադարձնել: Եվ ինչպես նախկինում, այսօր էր գերիների, գերեվարված անձանց, պատանդների ու այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա: